Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Գտեք Նիկոլ Փաշինյանի 3 տարբերություն Սերժ Սարգսյանից

Գտեք Նիկոլ Փաշինյանի 3 տարբերություն Սերժ Սարգսյանից
28.04.2018 | 10:33

Մոսկվան հետևում էր Հայաստանի խաղաղ ապստամբությանը սկզբում բազմանշանակ լռությամբ, հետո տագնապով, հիմա զգուշորեն ներգրավվում է իրադարձություններում` The Washington Post-ում գրում է Էմի Ֆերիս-Ռոտմանը` հիշատակելով ԱԳ նախարարի ու ևս մեկ պաշտոնյայի այցը Մոսկվա:

Չորեքշաբթի ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին ասաց, որ ռուսական դեսպանատանը հանդիպման ժամանակ իրեն վստահեցրել են, որ Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի գործերին: Հրաժարական տված վարչապետ Սերժ Սարգսյանը վարում էր բացահայտորեն ռուսամետ քաղաքականություն, նրա փոխարեն եկավ «Գազպրոմի» նախկին թոփ մենեջեր Կարեն Կարապետյանը: Բողոքական շարժումը երկուսին էլ անվանում է իշխող էլիտայի կոռումպացված անդամներ, որ կտրվել են ժողովրդից: Բայց որպեսզի Փաշինյանի ապստամբությունը չավարտվի անհաջողությամբ, վերջնականապես տապալելու համար գործող կառավարությանը, չի կարելի անտեսել Ռուսաստանին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ բացատրեց դա հինգշաբթի օրը, ընդգծելով Կարեն Կարապետյանի հետ հեռախոսազրույցում, որ ընտրությունը հաջորդ շաբաթ (երբ սպասվում է Փաշինյանի հաղթանակը) պետք է անցկացնել օրենքի համապատասխան: «Փաշինյանը ջանում է բոլոր կողմերին, այդ թվում Ռուսաստանին, հավատացնել, որ արտաքին քաղաքականության մեջ չպետք է լինեն դրամատիկ փոփոխություններ կամ 180 աստիճանի շրջադարձեր»` ասել է Regional Studies Center-ի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Մինչդեռ նախորդ հեղափոխություններն ՈՒկրաինայում, Վրաստանում ու Ղրղզստանում սկսեցին սայթաքել, հիմնականում Մոսկվայի միջամտության պատճառով, Հայաստանը, հստակ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն փոխվի, կարող է օրենքից բացառություն դառնալ:

Էմի ՖԵՐԻՍ-ՌՈՏՄԱՆ, The Washington Post


Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրիում հայտարարեց. «Ասել ենք և ասում ենք` մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու», «Մենք երբեք չենք ասել և չենք ասում, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից: Մենք երաշխավորում ենք, որ Հայաստանը կմնա ՀԱՊԿ անդամ ոչ թե նրա համար, որ շատ կամ քիչ ենք սիրում այդ կազմակերպությունը, այլ որովհետև դա բխում է ՀՀ ազգային շահերից: Բայց մենք նաև կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունը ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար, քան ապահովում է մինչև հիմա: Մենք այս հարցերը չենք պատկերացնում, որպես հարցեր, որ պետք է լուծվեն հակամարտության տոնայնությամբ, սա համբերատար, խաղաղ, գործընկերային աշխատանքի հարց է, և ուզում եմ սա շատ հստակ ամրագրել»: Նա ևս մեկ անգամ վերահաստատեց` Հայաստանը հավատարիմ է մնալու միջազգային պարտավորություններին` ներառյալ ԵՄ-ի հետ կնքած Խոր և համապարփակ համագործակցության և ԵԱՏՄ պայմանագրերին: «Սա չի նշանակում, որ մենք համարում ենք թե երկու ուղղությամբ էլ համագործակցությունը անթերի է` ոչ, ամենևին, և մենք պիտի ձգտնեք այդ հարաբերությունները դարձնել անթերի», - ասաց Փաշինյանը: Մինչև մայիսի 1-ը գտեք 3 տարբերություն Սերժ Սարգսյանից: Կամ` Կարեն Կարապետյանից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3332

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ